Քաղաքական

05.10.2023 11:01


Իրանի նախագահն անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին Ռաիսին ասել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների ընթացքում Իրանի նախագահ Ռաիսին ընդգծել է Կովկասի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում:

Ռաիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկխոսության միջոցով լուծելու հակամարտությունը:

Ռաիսին ասել է, որ Կովկասում կայունության պահպանումն ու ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, նրա խոսքով, ունակ են լուծել տարածաշրջանային խնդիրները:

Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը ցանկացած պատրվակով օգուտ չի բերում տարածաշրջանային ազգերին, և որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ:

***

Իրանի՝ քաղաքական հարցերով փոխնախագահը հավելել է, որ Ռաիսին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ երկու առանձին հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է:

Այս խորագրի վերջին նյութերը