Կարծիք

06.10.2023 12:30


Դուք հպարտացել եք, որ դա կարողացավ հանձնել Ադրբեջանին հողեր՝ առանց անգամ Ալիևի մասնակցության ու համաձայնությա՞ն

Դուք հպարտացել եք, որ դա կարողացավ հանձնել Ադրբեջանին հողեր՝ առանց անգամ Ալիևի մասնակցության ու համաձայնությա՞ն

էս մարդը, ո՞ր իրականությունում ա, խաբա՞ր եք։ Լավ, ի՞նչ ա խոսում, որտեղի՞ց, ի՞նչ հայտարարություն․․․ Հայտարարություն, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ չեն կիրառելո՞ւ

Հայտարարություն, որտեղ քո կոնտրպարտնյորը չկա, բայց քեզ դեմ են տալիս իր ուզածը ստորագրե՞լ, բայց ինքը իր մասը չի ստորագրո՞ւմ

Հայտարարություն, որով դու Հայաստանի անունից ճանաչում ես Արցախը Ադրբեջան

Հայտարարություն, որտեղ հայկական գյուղերը, որտեղ հայեր են ապրում, ճանաչում ես Ադրբեջա՞ն

Հայտարարություն, որով փակում ես դեպի Վրաստան ու Իրան կարևոր ճանապարհները և դարձնում Ադրբեջա՞ն

Հայտարարություն, որով մենք ոչինչ չենք ստանում, բայց մեր Տիգրանաշենի, ներքին Ոսկեպարի, վերին Ոսկեպարի և այլ բնակավայրերի բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց տները՝ ճիշտ այնպես, ինչպես արցախցիները իրենց տներից։

Հետո էլ, թե բա անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է։ Դե մի հատ էլ, նեղություն քաշեք, ներկայացրեք՝ էդ ո՞ւմ հետ չի քննարկվել, ո՞ւմ համար է փակ, ո՞վ է ասել՝ Շո՞լցը, Միշե՞լը, Մակրո՞նը, Մերիլին Մոնրո՞ն։

Ձեր Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում ասել է, որ Ադրբեջանի 86,600-ի մեջ մտնում են անկլավները, էսօր էլ ճանաչել է էդ 86,600-ը, էլ առանձին ի՞նչ քննարկեն, կամ էլի ասեմ՝ ու՞մ հետ, Ալիևը էնտեղ չէր ու բան չի ասել դեռ, որ անկլավները չկան, միջանցքի թեման էլ փակ է։

Դուք հպարտացել եք, որ դա կարողացավ գնալ ու հանձնել Ադրբեջանին հողեր՝ առանց անգամ Ալիևի մասնակցության ու համաձայնությա՞ն։ Կարող ա Ալիևը փոշմանել էր, չէր ուզում մեր հողերը, ասում էր ինչ տվել ես՝ հերիք ա։

Ծայրագավառականը չգիտեմ, բայց գործակալական էությունից ես ձեր փոխարեն չէի խոսի, իսկի Ալիևը էդքան իր երկրի շահերի համար վիզ չի դնում, որքան դուք։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը