Կարծիք

09.10.2023 15:55


Կոտայքում բախվել են Jeep Cherokee-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Կոտայքում բախվել են Jeep Cherokee-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:15-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Jeep Cherokee և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազախողովակի երկաթե հենասյուներին ու բախվել քարերին: Բարեբախտաբար գազի արտահոսք տեղի չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը