Քաղաքական

10.10.2023 08:23


Ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում 25 պահակակետ են տեղակայել

Ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում 25 պահակակետ են տեղակայել

ՌԴ ՊՆ տարածած օրվա տեղեկագրում ասվում է․

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակիչների հումնիտար իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների կողմից հանձնված զինամթերքով, սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով պահեստների պաշտպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության վայրերում ՝ ստեղծելով 25 պահակակետ՝ «Հյուսիսի» (7 կետ) և «Հարավ» (18 կետ), որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը