Լրահոս

26.10.2011 16:31


Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞ Երևանում

Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞ Երևանում

Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը նեղ շրջապատում վերջերս ասել է, թե հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի ընտրատարածքներում ինքը և ԲՀԿ-ն միևնույն է միշտ բարձր տոկոսներ են ստանալու, ինքը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում այլ ընտրատարածքով ընտրվել: Ամենահավանականը համարվում է մայրաքաղաքի ընտրատարածքներից մեկը:

Խնդիրն այն է, որ բոլորը հասկանում է` ՀՀ ցանկացած ընտրատարածքում առաջադրվելու դեպքում Ծառուկյանը հաղթելու է, իսկ քանի դեռ նա չի հստակեցրել իր ընտրած տեղը, խիստ դժվարանում է ընտրատարածքների համաձայնեցումը և բաժանումը տարբեր անհատների և կուսակցությունների միջև:

Ասում են, թե Ծառուկյանի այս միտքը ոգևորել է նաև մի շարք մարզային գործարարների, որոնք հոգու խորքում համաձայն չեն ապագա խորհրդարանում չընդգրկվելու հետ և մտածում են ինքնուրույն առաջադրվելու այն տեղերում, որտեղ իրենք սովորաբար ունեն մեծ ազդեցություն:

Այս խորագրի վերջին նյութերը