Աշխարհ

15.10.2023 09:26


Իսրայելական բանակը հրետակոծություն է ենթարկել Սիրիայի տարածքը

Իսրայելական բանակը հրետակոծություն է ենթարկել Սիրիայի տարածքը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հրետանային կրակի է ենթարկել սիրիական տարածքը, գրում է Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հրետանային կրակն ի պատասխան Սիրիայի հյուսիսային Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի է:

Իսրայելի պաշտպանության բանակը, սակայն, չի հստակեցրել, թե քանի հրթիռ է արձակվել Սիրիայից։

Ձայնային ազդանշանները հնչել են Ալմայում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ, Ավնեյ Էյտանում՝ Գոլանի բարձունքներում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը