Աշխարհ

15.10.2023 17:00


Արևմուտքի և ՌԴ-ի միջև թեժ հակամարտությունը կլինի բոլորովին այլ պատերազմ. Պուտին

Արևմուտքի և ՌԴ-ի միջև թեժ հակամարտությունը կլինի բոլորովին այլ պատերազմ. Պուտին

Արևմուտքի և Ռուսաստանի թեժ հակամարտությունը, եթե այն տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողությամբ, դա կլինի բոլորովին այլ պատերազմ. այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինն այսպես մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ նախապատրաստվելու միաժամանակ պատերազմի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղություն ենք ուզում, և եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ»,-ընդգծել է Պուտինը։

***

Ռուսաստանը, Արևմուտքի հետ հարաբերություններում, հետևելով հնագույն հայտնի սկզբունքին, «պատրաստվում է պատերազմի», բայց խաղաղություն է ուզում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։

Պուտինն այսպես է մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ նախապատրաստվելու միաժամանակ պատերազմի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը։

«Չեմ կարծում, որ սրանք առողջ մարդկանց գլխում առաջացող առողջ մտքեր են, քանի որ ասել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ... Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, որովհետև հետևում ենք հնագույն սկզբունքին՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, բայց մենք ելնում ենք նրանից, որ խաղաղություն ենք ուզում»,-ընդգծել է Պուտինը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը