Աշխարհ

16.10.2023 12:13


Հրադադար չի հաստատվել․ Նեթանյահուի գրասենյակը հերքում է

Հրադադար չի հաստատվել․ Նեթանյահուի գրասենյակը հերքում է

Իսրայելը հերքել է տեղեկությունն այն մասին, որ համաձայնել է դադարեցնել կրակը Գազայի հարավում, որպեսզի թույլ տա Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» սահմանային անցակետը բացել՝ օգնությունը Գազայի հատված մուտք գործելու, օտարերկրացիներին դուրս գալու հնարավորություն տալու համար: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Այս պահին Գազայի հատվածում մարդասիրական օգնության և օտարերկրացիների դուրս գալու նպատակով կրակի դադարեցում չկա»,-ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության երկու պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է դադարեցնել կրակը առավոտյան ժամը 9-ից՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ միջնորդած գործարքի շրջանակում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը