Աշխարհ

19.10.2023 12:26


Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյում ընտրված առաջին կինը

Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյում ընտրված առաջին կինը

Գազայում ՀԱՄԱՍ խմբավորմանն առնչվող լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Ջամիլա ալ Շանթին՝ ՀԱՄԱՍ-ի համահիմնադիր Աբդել Ազիզ ալ Ռանթիսիի այրին և խմբավորման քաղաքական բյուրոյում ընտրված առաջին կինը:

Ավիահարվածի վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, միայն ասվում է, որ այն տեղի է ունեցել լուսադեմին, հայտնում է timesofisrael.com-ը։

Ալ Շանթին 2021 թվականին դարձել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի՝ նրա բարձրագույն որոշում կայացնող մարմնի կազմում ընտրված առաջին կինը:

Մինչդեռ ՀԱՄԱՍ-ի համահիմնադիր Աբդել Ազիզ ալ Ռանթիսին սպանվել է 2004 թվականին իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը