Աշխարհ

19.10.2023 15:33


Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան այնտեղից հակատանկային հրթիռների արձակման

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան այնտեղից հակատանկային հրթիռների արձակման

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցնում Լիբանանին՝ ի պատասխան Մանարա կիբուցի վրա հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։

«Մանարա կիբուցի ուղղությամբ հակատանկային հրթիռների արձակման մասին հաղորդումներից հետո արձանագրվել է երկու արձակում Լիբանանից։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հրետանային կրակ է բացել այն տարածքների վրա, որտեղից արձակվել են արկերը»,-ասել են զինվորականները։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո Իսրայելը հարվածներ է հասցնում ոչ միայն Գազայի հատվածին, այլև Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների՝ ի պատասխան այնտեղից իրականացվող հարվածների։

Այս խորագրի վերջին նյութերը