Աշխարհ

23.10.2023 18:23


Ֆերստապենը հաղթել է ԱՄՆ-ի Գրան պրին

Ֆերստապենը հաղթել է ԱՄՆ-ի Գրան պրին

Ռեդ Բուլի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Ֆորմուլա 1-ի ԱՄՆ-ի 19-րդ Գրան պրիում՝ հաղթելով իր կարիերայի 50-րդ մրցավազքում։

Մերսեդեսի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը վերջնագծին հասել է երկրորդը: Երրորդը Մաքլարենի ներկայացուցիչ Լանդո Նորիսն էր:

Հիշեցնենք, որ Ֆերստապենը Կատարի Գրան պրիի արդյունքներով դարձել է Ֆորմուլա 1-ի այս մրցաշրջանի հաղթող և եռակի չեմպիոն։

Սա Ֆերստապենի 15-րդ հաղթանակն էր այս տարի։ Այսպիսով, հոլանդացի ավտոարշավորդը կրկնեց Ֆորմուլա 1-ի ռեկորդը մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով, որը սահմանել էր հենց ինքը 2022 թվականին։

Ֆերստապենը նաև տարավ իր 50-րդ հաղթանակը Ֆորմուլա 1-ում՝ դառնալով հինգերորդը, ով հասել է այս նշագծին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը