Աշխարհ

23.10.2023 16:55


Բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ. Իրանի քաղաքաշինության նախարար (տեսանյութ)

Բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ. Իրանի քաղաքաշինության նախարար (տեսանյութ)

Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում»,-նշեց նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքի հետ եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում այդ մասին ասել ենք, որ դեմ ենք դրան: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա եւ մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել»,-ընդգծեց Բազրփաշը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը