Կարծիք

24.10.2023 11:44


Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...

Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...

Պիտի՛ առերեսվել իրականությանը, բա՜րձր գոռալ, որ անհայրենիքները հանձնեցին մեր ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐՑԱԽԸ: Փախչում եմ իրականությունից, գիտակցությունս պարտադրում է, ենթագիտակցությունս՝ հակառակվում...այն, ինչ կատարվեց, ինչ աչքս տեսավ, ունկս լսեց, հոգիս ապրեց, մարդկային գիտակցությունից ու հնարավորությունից անդին է...

Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...հիմա լոկ անտես ներկայում գտնվելն է ստացվում...այստեղ պակաս ծանր չի: Մի սփոփանք ունեմ. յուրահատուկ է ՀԱՅը մոլորակի վրա: Այս օրերին մի քանի համայնքներում եղա, տեսա այն, ինչը ստիպեց միաժամանակ լալ ու խնդալ, խենթանալ ու սթափվել, ցավից կծկվել ու Աստծուն փնտրել...

Երբ Հայրենիքիս մի հատվածում իշխանությունը զավթեցին ազգային արժեքները մերժողները ու չխնայելով հազարավոր մատաղ կյանքեր, Հայրենիքիս անգին հատվածը հանձնեցին թշնամուն, ազգը թողնելով ցեղասպանվելու վտանգի հետ մեն-մենակ, թվում էր՝ վերջ...

Չգիտեմ...ճակատագիրը էլ ինչ բաժին ունի ինձ համար, բայց ԱՐՑԱԽՍ, ՏՈւՆՍ, ՏԵՂՍ ինձ բաց չեն թողնում...

Սիրում եմ քեզ ԵՐԵՎԱՆ, բայց առանց ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ դու կիսատ ես...

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը