Աշխարհ

25.10.2023 09:56


Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 2,3 հազար երեխա, Իսրայելում՝ ավելի քան 30-ը․ ՅՈւՆԻՍԵՖ

Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 2,3 հազար երեխա, Իսրայելում՝ ավելի քան 30-ը․ ՅՈւՆԻՍԵՖ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել, ավելի քան 5,3 հազարը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի մամուլի հաղորդագրությանը հղումով։

«Վերջին 18 օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհեր են գրանցվել երեխաների շրջանում։ Շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է 2360 երեխա և վիրավորվել 5364-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում օրական ավելի քան 400 երեխա է վիրավորում ստանում կամ զոհվում։

Նույն ժամանակահատվածում Իսրայելում, ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 30 երեխա է զոհվել, տասնյակ երեխաներ գերի են Գազայի հատվածում։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը