Քաղաքական

25.10.2023 12:00


Ինչպե՞ս է ՀՀ-ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde

Ինչպե՞ս է ՀՀ-ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde

Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյուր միլիոն եվրո կազմել:

Այս մասին Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ գրում է ֆրանսիական «Լe Monde» թերթը ՝ նշելով, որ ֆրանսիական աջակցությունը ներառում է ռադարների և զենիթային հրթիռների վաճառք, ինչպես նաև ուսուցում:

«Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրեր, որոնց գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո։ Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ»,-նշում է թերթը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։

Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հաջորդ օրը հայտարարեց, որ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Նրա խոսքով` ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։

Այս խորագրի վերջին նյութերը