Աշխարհ

25.10.2023 17:25


Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը, ավելի քան 17,4 հազարը վիրավորվել է՝ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր։

Այդ մասին հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6,546-ի, այդ թվում՝ 2,704 երեխա, 1,584 կին և 364 տարեց:

Բացի այդ, տարբեր բնույթի վնասվածքներ է ստացել 17,439 քաղաքացի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը