Քաղաքական

27.10.2023 12:00


Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի վարչապետն ու Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի վարչապետն ու Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են

Ղարաբաղյան զարգացումներից հետո Ալի Ասադովը և Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին գրում է Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։

Վրաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը