Աշխարհ

27.10.2023 14:31


Իրանում մեկնարկել են լայնածավալ ցամաքային զորավարժությունները

Իրանում մեկնարկել են լայնածավալ ցամաքային զորավարժությունները

Իրանում մեկնարկել են «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ ցամաքային զորավարժությունները, դրան կմասնակցեն առնվազն 200 ռազմական ուղղաթիռ։ հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Բրիգադային գեներալ Ամիր Չեշակն ասել է. «Այս զորավարժություններին ներգրավված են հետևակ, զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, օդուժ, անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և օժանդակ ավիացիա»:

Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է նոր սպառնալիքների դեպքում զսպման կարողության, ինչպես նաև կայուն անվտանգության զարգացումը: Զորավարժություններին ներգրավվել նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության ստորաբաժանումները։

Զորավարժությունները կտևեն երկու օր:

Այս խորագրի վերջին նյութերը