Աշխարհ

28.10.2023 13:12


Կարմիր խաչը Գազայում կորցրել է կապը բոլոր աշխատակիցների եւ գործընկերների հետ

Կարմիր խաչը Գազայում կորցրել է կապը բոլոր աշխատակիցների եւ գործընկերների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաղեստինյան ստորաբաժանումը Գազայի հատվածում կորցրել է կապն աշխատակիցների և գործընկերների հետ։

«Գազայում տագնապալի իրավիճակ է ստեղծվել, և մենք տեղերում կորցրել ենք կապը մեր թիմերի հետ»,-ասել է կազմակերպությունը X սոցցանցի իր էջում։

ԿԽՄԿ պաղեստինյան ստորաբաժանումը նաև տեղեկացրել է, որ «Իսրայելի իշխանություններն անջատել են ստացիոնար, բջջային և ինտերնետ-կապը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել կարևոր ծառայությունների, այդ թվում շտապ բուժօգնության ծառայության գործունեության վրա»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը