Աշխարհ

28.10.2011 10:28


Թուրքական համալսարանում միանգամից 4 պայթյուն է տեղի ունեցել

Թուրքական համալսարանում միանգամից 4 պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի «Դիջլե» համալսարանում միաժամանակ 4 պայթյուն է տեղի ունեցել աստվածաբանական, գյուղատնտեսական, գրականագիտության ու ճարտարագիտության ֆակուլտետներում։

Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր ու վիրավորներ չկան, սակայն պայթյունները համալսարանում խուճապ են առաջացրել։

Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը հաղորդել է, թե պայթյունները միաժամանակ են տեղի ունեցել, բայց այդ պահին միջանցքները բարեբախտաբար դատարկ են եղել։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը