Աշխարհ

28.10.2023 15:48


Եգիպտոսում մի քանի մեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

Եգիպտոսում մի քանի մեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն Կարմիր ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքին կապող մայրուղու վրա խոշոր վթար է տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Բուհեյրա նահանգի անվտանգության ծառայությանը, մի քանի ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։

«Վթարի հետևանքով զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 60-ը»,-հայտնել է ծառայության ներկայացուցիչը։

Նախնական տվյալներով՝ մայրուղու 132-րդ կիլոմետրին մեքենաներից մեկից յուղի արտահոսք է տեղի ունեցել, ինչն էլ հանգեցրել է շղթայական վթարի։ Նշվում է, որ ավտոմեքենաներից մի քանիսը բռնկվել են։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Այս խորագրի վերջին նյութերը