Աշխարհ

29.10.2023 10:43


«Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերիին մահացած են գտել իր տան լոգարանում

«Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերիին մահացած են գտել իր տան լոգարանում

«Ընկերներ» ամերիկյան սերիալով հայտնի դերասան Մեթյու Փերին մահացել է 54 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է Լոս Անջելեսի իր տան ջակուզիում։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը` հղում անելով ոստիկանության իր աղբյուրին։

«Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են մեզ, որ դերասանը հայտնաբերվել է շաբաթ Լոս Անջելեսի իր տանը, որտեղ, ինչպես մեզ են ասում, նա հավանաբար, ջրահեղձ է եղել»,-գրում է պորտալը։

Աղբյուրի խոսքով` դերասանի մարմինը հայտնաբերվել է իր տան ջակուզիում։ Նշվում է, որ դեպքի վայրում թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել, մահն էլ բռնի չի եղել։

Մեթյու Փերին մեծ հայտնիություն ձեռք բերեց «Ընկերներ» ամերիկյան հայտնի սերիալում Չենդլեր Բինգի մարմնավորած դերով։ Բացի այդ, դերասանն իր կարիերայում մի շարք գլխավոր դերեր է խաղացել հետևյալ հայտնի ռոմանտիկ կատակերգություններում` «Շտապես, մարդկանց կծիծաղեցնես», «Խարդախները», «Տանգո երեքով», ինչպես նաև քրեական «Ինը յարդ» կատակերգությունում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը