Կարծիք

29.10.2023 16:05


Կալանավորված անչափահասն ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է հանգուցյալ հոր շիրիմը

Կալանավորված անչափահասն ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է հանգուցյալ հոր շիրիմը

Գիշերը դատարանի որոշմամբ կալանավորված արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան տեսակցեցինք գործընկերուհուս՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Դժվար էր խոսել հայրենի Արցախը, իր ծննդավայր Մարտակերտի Վաղուհաս գյուղը կորցրած ու փախստական դարձած 16-ամյա երիտասարդի հետ, որը սեպտեմբերի 19-ին իր տարեկիցների հետ ելել էր փողոց, քանի որ Արցախում ադրբեջանական ագրեսիան սպառնում էր վերածվել ցեղասպանության։ Բայց ոգին տեղն էր, ցավում էր, որ բազմանդամ ընտանիքը հիմա առօրյա դժվարություններին զուգահեռ, իրենով պետք է անհանգստանա։ Դժվար էր մեզ էլ նրան սփոփել, երբ Մայր Հայրենիքը նրան ընդունում է կալանավորմամբ։ Հայկական պատմուճանով թշնամական իշխանության կամակատար իրավապահներն իբր հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Սամվելը, սակայն, այդ մասին չի տեղեկացվել, իրավապահներն անակնկալ առեւանգել էին փողոցից, եկեղեցու մոտից։ Փաստաբան Abgar Poghosyanը դատարանում բազում փաստարկներ է ներկայացրել, հիշեցրել, զոհված փոխգնդապետի զավակ լինելու, ընտանիքում երկու հաշմանդամ ունենալու հանգամանքները, բայց դատավոր Վահե Միսակյանի վրա դա չի ազդել։ Երեւի աչքի տակ ունեցել է իր գործընկեր դատավորների դառը փորձը, որ դատախազությանը ոչ հաճո որոշում կայացնելուց հետո նրանց ԲԴԽ-ն արագ հեռավոր շրջաններ է տեղափոխում։

Սամվելն ուժեղ էր, հասկանում էր, որ այս օրերին արցախցիների զանգվածային կալանքները իրենց լռեցնելու համար է։

Սամվելին հրաժեշտ էինք տվել, բայց վերադարձի ճանապարհին իմ ու Քրիստինեի մտքում նրա բառերն էին, թե ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է ողջ կյանքը Արցախի Պաշտպանության բանակում ծառայած, բոլորիս անվտանգությունն ապահոված, իր ծառայությամբ Ջերմուկն ու Վարդենիսը թշնամուց տասնյակ կիլոմետրեր հեռու պահած հանգուցյալ փոխգնդապետ հոր շիրիմը։

Ցավոք, թշնամի այս իշխանություններն ու նրանց կամակատարները այդ ամենը չեն հասկանա։

Հ․Գ․ Վահե Միսակյանի անունն ուղեցի, նախապես նշածս դատավորը երեկ կալանավորել է 21-ամյա արցախցի Մխիթար Օհանջանյանին: Տարբերություն նրանց մեջ չկա:

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը