Կարծիք

29.10.2023 21:57


Հայաստանը 2021-ից ունի թուրքի պահած իշխանություն

Հայաստանը 2021-ից ունի թուրքի պահած իշխանություն

Էդ որ տիրաժավորում եք, թե բա՝ այլ երկրի եթերում մեր երկրի ղեկավարին վատաբանող հաղորդմանը պետք չէր մասնակցել, լուրջ մոռացե՞լ եք 2021 թ. փետրվարը, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ վերնախավը պահանջեց վարչապետի հրաժարական, պաշտոնական Անկարան իր բացահա՛տ պաշտպանության տակ առավ Նիկողայոս Նարցիսիուսին, ընդհուպ՝ Հայաստան ներխուժելու սպառնալից նոտա հղելով անգամ Մոսկվա։ Իրո՞ք մոռացել եք։

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի հանրահավաքների ժամանակ հիշեցրել ենք։

Հայաստանը 2021-ից ունի թուրքի պահած իշխանություն։ Դա գնահատական չէ, այլ՝ այլեւս պատմական փաստ։ Խայտառակ փաստ։ Ասելիք ունեիք՝ էդ ժամանակ խոսեիք։

Այնպես որ՝ նման սրտաճմլիկ տեքստեր տարածելով՝ ՀՀ պատիվը չէ, որ պահում եք, այլ թուրքի հովանու ներքո երկիրը կործանման տանող ճիվաղի։

Նաեւ ակամա լյուստրացիա եք լինում որպես լատենտ «իշխանամետներ»՝ դրանով իսկ ձեզ զրկելով թուրքի պահած իշխանության դեմ պայքարող ընդդիմությանը պահանջներ ներկայացնելու իրավունքից։

Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը