Աշխարհ

30.10.2023 18:51


Քարերով հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա. ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է (տեսանյութ)

Քարերով հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա. ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է (տեսանյութ)

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրի «Մարսել»-«Լիոն» հանդիպումը չեղարկվել է «Լիոնի» ավտոբուսի վրա քարերով հարձակվելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «RMC Sport»-ը։

««Լիոնի» ներկայացուցիչներին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումներից հետո անցկացվել է հրատապ խորհրդակցություն ՝ մասնակից կողմերի կարծիքները պարզելու նպատակով։ «Լիոնը» չի ցանկացել անցկացնել հանդիպումը։ Հաշվի առնելով «Լիոնի» որոշումը և լիգայի սահմանած արձանագրությունը, որոշվել է չեղարկել հանդիպումը»,-հայտարարել է հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ թիմը շարժվել է «Վելոդրոմ» մարզադաշտ։ Թե ովքեր են հարձակվել «Լիոնի» ավտոբուսի վրա, չի նշվում։ Հայտնի է, որ հարձակման հետևանքով վնասվածք է ստացել թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն։

Քարերը կոտրել են ավտոբուսի ապակին, որի բեկորները վնասել են Գրոսոյի դեմքը։ «Լիոնի» մարզչին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը