Աշխարհ

31.10.2023 20:40


Չինական տեխնոլոգիական «հսկաները»՝ Baidu-ն և Alibaba-ն, ջնջել են Իսրայելի անունն իրենց քարտեզներից

Չինական տեխնոլոգիական «հսկաները»՝ Baidu-ն և Alibaba-ն, ջնջել են Իսրայելի անունն իրենց քարտեզներից

Չինական տեխնոլոգիական «հսկաները»՝ Baidu-ն և Alibaba ընկերությունները, ջնջել են Իսրայելի անունն իրենց քարտեզներից, հաղորդել է The Wall Street Journal-ը, ինչը, ըստ նրանց, արտացոլում է «Պեկինի դիվանագիտությունը տարածաշրջանում»:

Ինչպես նշում է թերթը, առցանց քարտեզները ցույց են տալիս Իսրայելի սահմաններն ու քաղաքները, սակայն երկիրը ինքնին չի նշվում՝ ի տարբերություն հարևան այլ երկրների:

Նշենք, որ Մերձավոր Արևելքում Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության սրումից հետո Պեկինն Իսրայելին բազմիցս կոչ է արել դադարեցնել կրակն ու ընդգծել, որ հակամարտության լուծումն անկախ Պաղեստինի ստեղծումն է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը