Աշխարհ

31.10.2023 21:17


Իսրայելի գործողությունների դեմ բողոքող ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք և ընդհատել Բլինքենի ելույթը (տեսանյութ)

Իսրայելի գործողությունների դեմ բողոքող ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք և ընդհատել Բլինքենի ելույթը (տեսանյութ)

ԱՄՆ-ում ցուցարարները ներխուժել են Կոնգրեսի շենք և ընդհատել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթը՝ պահանջելով դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Համապատասխան կադրերը հրապարակել է CNN հեռուստաալիքը։

Ցուցարարները Կոնգրեսի շենք են ներթափանցել Վաշինգտոնի կողմից Իսրայելին ու Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

«Ամոթ» վանկարկելով նրանք բարձրացրել են պաստառներ, որոնց վրա եղել են «Ո՛չ Գազայում Իսրայելի կողմից ցեղասպանության իրականացմանը», «Ո՛չ Գազայի պաշարմանը» և «Դադարե՛ք փող տալ Իսրայելին» գրությունները։

Բլինքենն, իր հերթին, երկու րոպե լուռ հետևել է՝ ինչպես է ոստիկանությունը շենքից դուրս բերում ակտիվիստներին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը