Աշխարհ

01.11.2023 17:54


Բիրմինգհեմում McDonald"s-ի ռեստորանում տասնյակ մկներ բաց թողնելու 2-րդ դեպքն է գրանցվել

Բիրմինգհեմում McDonald"s-ի ռեստորանում տասնյակ մկներ բաց թողնելու 2-րդ դեպքն է գրանցվել

Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում McDonald's արագ սննդի կետում տուփից տասնյակ մկներ բաց թողնելու երկրորդ դեպքն է գրանցվել, գրում է Daily Mail-ը:

Տղամարդը մտել է ներս ու բաց թողել կրծողներին, որոնք վախեցրել են ներսում գտնվողներին:

Հիշեցնենք, որ երեկ Պաղեստինին աջակցող ակտիվիստը մտել էր Բիրմինգհեմ քաղաքում McDonald's-ի ռեստորան ու բաց թողել Պաղեստինի դրոշի գույներով՝ կարմիր, կանաչ, սպիտակ և սև ներկված տասնյակ մկների:

Տղամարդը գլխին փաթաթել էր Պաղեստինի դրոշը, նա անընդհատ բղավել էր.«Ազատ Պաղեստին»: Նա նաև կոչ էր արել «բոյկոտել Իսրայելը» և «գրողի ծոցն ուղարկել Իսրայելը»:

Տեսանյութի վերջում ակտիվիստը կոչ էր արել նաև «բոյկոտել McDonald's-ը, Starbucks-ը և Disney-ը՝ Իսրայելին աջակցություն ցուցաբերելու համար»։

Աղբյուրը` tert.am

77245073-12695303-image-a-7_1698790398799 77245075-12695303-image-a-5_1698790394023

Այս խորագրի վերջին նյութերը