Աշխարհ

02.11.2023 21:26


Այս տարի Ճապոնիայում արջերի հարձակումների թիվը հասել է ռեկորդային՝ 180 դեպքի

Այս տարի Ճապոնիայում արջերի հարձակումների թիվը հասել է ռեկորդային՝ 180 դեպքի

Արջերի հարձակման առնվազն 180 դեպք է գրանցվել Ճապոնիայում ապրիլ-հոկտեմբեր ընթացքում, ինչը 22-ով գերազանցել է նախորդ հակառեկորդը, որը գրանցվել է 2020թ.։ Այս մասին վկայում է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության հաշվետվությունը։

Նշվել է, որ միայն հոկտեմբերին տեղի է ունեցել 71 հարձակում։ Տուժել է 18 բնակիչ, ամենից շատ դեպքերը գրանցվել են Ակիտայում (61) և Իվատեում (42)։ Զոհվել է հինգ մարդ, ինչը համապատասխանում է 2021թ. ցուցանիշին։

Հաշվետվությունում ընդգծվել է, որ արջերը կարող են քուն մտնելուց առաջ ակտիվ սնունդ որոնել նաև նոյեմբերին, Ճապոնիայի բնակիչներին կոչ է արվել զգոն լինել։ Նրանց խորհուրդ է տրվել լեռներ մեկնելիս զանգակներ ունենալ, որոնց ձայնը վախեցնում է գազաններին։

Հոկտեմբերի 25-ին NHK հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ լեռնային շրջաններում գրանցվել է արջերի հայտնվելու 111 դեպք Տոկիոյի մերձակայքում։

Գազանները սովորաբար ավելի ագրեսիվ են դառնում ձմռանը քուն մտնելուց առաջ։ Հարձակումների թվի ավելացումը փորձագետները բացատրում են կաղինների և վայրի շագանակների վատ բերքով։ Սննդի անբավարարությունը ստիպում է նրանց ավելի մոտենալ բնակավայրերին՝ ուտելիք փնտրելու, դաշտերն ու մրգի այգիներն «ամայացնելու» համար։ Արջերը Ճապոնիայում ապրում են Հոկայդո և Հոնսյու կղզիներում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը