Աշխարհ

03.11.2023 11:47


Նեյմարը վիրահատվել է (լուսանկար, տեսանյութ)

Նեյմարը վիրահատվել է (լուսանկար, տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի և «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարը վիրահատվել է։

«Ամեն ինչ լավ անցավ։ Շնորհակալություն աջակցության համար։ Հիմա ես կկենտրոնանամ վերականգնման վրա»,-գրել է Նեյմարը սոցիալական ցանցերում։

Նեյմարը ծնկի ծանր վնասվածքը ստացել էր Ուրուգվայի թիմի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Բրազիլիան պարտվել էր 0:2 հաշվով։

Բրազիլացի ֆուտբոլիստն այս տարվա մարտին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել և խաղադաշտ դուրս չէր եկել մոտ 5 ամիս։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը