Աշխարհ

03.11.2023 19:51


Իսրայելական ԱԹՍ-ը Գազայում հարվածել է շտապօգնության մեքենաներին ու հիվանդանոցային համալիրին․ կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Իսրայելական ԱԹՍ-ը Գազայում հարվածել է շտապօգնության մեքենաներին ու հիվանդանոցային համալիրին․ կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Գազայի էլ-Շիֆա հիվանդանոցային համալիրին, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ականատեսին։

Գործակալության տվյալներով՝ իսրայելական անօդաչուն հարված է հասցրել Գազայի էլ-Շիֆա հիվանդանոցային համալիրի մուտքին։ Հարվածը եղել է հիվանդանոցային համալիրից շտապօգնության մի քանի մեքենաների դուրս գալու ժամանակ։

Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, սակայն պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությունը առայժ նրանց թվի վերաբերյալ տեղեկություններ չի հրապարակել։

Այս խորագրի վերջին նյութերը