Աշխարհ

04.11.2023 09:38


ԱՄՆ-ն կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների սպառման պատճառով․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների սպառման պատճառով․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների սպառման պատճառով։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սկսում է ռազմական տեխնիկայի ավելի փոքր փաթեթներ փոխանցել Ուկրաինային, որպեսզի հնարավորություն ունենա առավելագույնս երկար ժամանակ դեռ աջակցել Ուկրաինային:

Միևնույն ժամանակ, Ժան-Պիերը Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել նախագահ Ջո Բայդենի խնդրանքը հավելյալ 60 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ, և ցույց տալ, որ «ԱՄՆ-ն շարունակում է վստահորեն աջակցել Ուկրաինային»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել էր, որ Վաշինգտոնը Կիևին մոտ 125 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կփոխանցի։ Խոսքն այն սպառանիությունների մասին է, որոնք ուղարկվելու են Պենտագոնի զինանոցից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը