Աշխարհ

04.11.2023 08:44


Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցներից մեկին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցներից մեկին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Գազայի դպրոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Jazeera հեռուստաալիքին հղումով։

Al-Qahira ai-Ihbariya հեռուստաալիքն իր հերթին հայտնել է առնվազն 50 տուժածի մասին։

Նշվում է, որ դպրոցի շենքում գտնվել են հարյուրավոր պաղեստինցիներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրման հետևանքով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել Գազա քաղաքի հյուսիսում գտնվող ալ-Սաֆթավի շրջանի դպրոցներից մեկը։ Ռմբակոծության հետևանքով ավերվել է մի քանի դասասենյակ, որոնք պաղեստինցիներն օգտագործում էին որպես ապաստարան իսրայելական օդուժի հարձակումներից պաշտպանվելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը