Աշխարհ

06.11.2023 07:04


Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,770-ը, նրանց մեջ կա 4,800 երեխա

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,770-ը, նրանց մեջ կա 4,800 երեխա

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 9,7 հազարը, այդ թվում՝ 4,8 հազարը երեխաներ։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը նման տվյալներ է ներկայացրել Al Hadath հեռուստաալիքով։

«Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի, այդ թվում՝ 4800-ը՝ երեխաներ, տուժել է 24 808 մարդ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը