Աշխարհ

06.11.2023 14:11


Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում գիշերվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում գիշերվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել

Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

Իր հերթին Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հաղորդումներ է ստացել «Գազա քաղաքի տարբեր շրջաններում հարյուրավոր նահատակների դիերի մասին»։ Նշվում է, որ նրանք փորձել են օգտվել տարհանման անվտանգ ուղիներից անկլավի հարավ տեղափոխվելու և գիշերային գնդակոծություններից պատսպարվելու համար։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ 24 ժամվա ընթացքում իր կործանիչները պաղեստինյան անկլավում ՀԱՄԱՍ-ի 450 ռազմական օբյեկտի են հարվածել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը