Աշխարհ

07.11.2023 06:54


«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի սահմանին հարվածներ է հասցրել իսրայելական 3 օբյեկտի

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ Լիբանանի սահմանին հարվածներ է հասցրել իսրայելական 3 օբյեկտի

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը հայտարարել է, որ Լիբանանի հետ սահմանին հարվածներ է հասցրել իսրայելական երեք օբյեկտի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երկուշաբթի իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Մալկիա և Ջալ ադ Դիր օբյեկտներին»,–ասվում է շարժման հայտարարության մեջ։

Բացի այդ, շարժումը հայտնել է նաև իսրայելական Ար Ռահիբ օբյեկտին հասցրած հարվածի և այնտեղ տեխնիկական սարքավորումների ոչնչացման մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը