Աշխարհ

10.11.2023 18:50


Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

ԱՄՆ-ում բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը։

Հաղորդագրությունը հրապարակվել է Նյու Յորքի Լանգոն համալսարանի (NYULH) կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«NYULH-ի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստում: Պացիենտը Արկանզաս նահանգի 46-ամյա զինվորական վետերան է, ով աշխատանքի ընթացքում էլեկտրահարվել էր»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի քան 140 վիրաբույժ, բուժքույր և բուժաշխատող մայիսի 27-ին վիրահատել են շուրջ 21 ժամ։

Փոխպատվաստված աչքն այս ընթացքում ցույց է տվել «առողջության ուշագրավ նշաններ», սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք հիվանդը կկարողանա տեսնել:

Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ ձեռքի մի մասը, այտերը, կզակը, քիթը ամբողջությամբ, շրթունքները և առջևի ատամները:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ սա միակ հաջողված համակցված փոխպատվաստումն է։

Աղբյուրը՝ .tert.am

Այս խորագրի վերջին նյութերը