Քաղաքական

11.11.2023 08:03


Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին

Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին

Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։

Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը