Աշխարհ

12.11.2023 12:31


Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 150 թունելների ոչնչացման մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 150 թունելների ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը ավելի քան 150 թունել է պայթեցրել, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևն օգտագործում էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսրայելական բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը։

Նա ընդգծել է, որ բանակն աշխատում է ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելների և ստորգետնյա ենթակառուցվածքների հայտնաբերման ուղղությամբ։

«Մենք պայթուցիկ սարքերի օգնությամբ ոչնչացրել ենք [ՀԱՄԱՍ-ի] ավելի քան 150 թունելներ և համալիրներ»,-հայտարարել է Կոնրիկուսը:

Բանակի ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամները թունելներն օգտագործում են թաքնվելու համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը