Աշխարհ

13.11.2023 15:21


Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները

Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները

Իրանը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները։ Այս մասին ասել է Իրանի ՀՕՊ հյուսիսարևելյան գոտու հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադռեզա Մասումին, տեղեկացրել է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իրանի ՀՕՊ-ը կարող է որսալ ցանկացած սպառնալիք։ Նա ավելացրել է, որ եթե աերոտիեզերական սպառնալիքները սրընթաց ավելանան, ապա նույն արագությամբ երկրում կզարգանա նաև պաշտպանական տեխնիկան։

Հրամանատարը նաև հաստատել է, որ Իրանի ռազմական առաջընթացը ուղղված է միայն զսպմանը և սպառնալիք չի պարունակում հարևանների համար։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը