Աշխարհ

13.11.2023 18:01


Ադրբեջանը որոշել է Իսրայելից հավելյալ Barak MX ՀՕՊ համակարգեր գնել

Ադրբեջանը որոշել է Իսրայելից հավելյալ Barak MX ՀՕՊ համակարգեր գնել

Ադրբեջանը որոշել է Իսրայելից 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում գնել իսրայելական արտադրության Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր։ Մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries-ը (IAI) Ադրբեջանում իրականացրել է Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն, հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Defense Industry Europe-ին։

Փորձարկումները ներառել են Barak MX համակարգի տարբեր տարբերակների կալանիչների բազմաթիվ արձակումներ: Իսրայելական արտադրության տարբեր հակաօդային պաշտպանության համակարգեր Ադրբեջանում օգտագործվել են մի քանի տարի, սակայն վերջին ցուցադրությունը եղել է արդիականացված տարբերակով։

Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռների և օդանավերի սպառնալիքների դեմ պայքարելու համար: Գործում է ինչպես օֆշորային հարթակներում, այնպես էլ ցամաքում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը