Աշխարհ

14.11.2023 12:07


Իսրայելը հարվածել է փախստականների Ջաբալիա ճամբարին. ավելի քան 30 մարդ է զոհվել

Իսրայելը հարվածել է փախստականների Ջաբալիա ճամբարին. ավելի քան 30 մարդ է զոհվել

Ավելի քան 30 մարդ է զոհվել երեկ ուշ երեկոյան Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի գնդակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է RT Arabic-ը` վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանության տվյալները։

«12 տուն ամբողջությամբ ավերվել է, և այս պահի դրությամբ մենք հայտնաբերել ենք 31 զոհ և 9 վիրավոր «Բլոկ 1»-ում Ջաբալիայի ծառայությունների ակումբի տարածքի գնդակոծության հետևանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս պահին որոնում են տասնյակ մարդկանց, որոնք հայտնվել են հարձակման հետևանքով ավերված տների փլատակների տակ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը