Աշխարհ

14.11.2023 13:37


Ադրբեջանը Barak MX տեսակի համակարգ է գնել Իսրայելից

Ադրբեջանը Barak MX տեսակի համակարգ է գնել Իսրայելից

Ադրբեջանը 1,2 մլրդ դոլար արժողությամբ Barak MX տեսակի զենիթահրթիռային համակարգ է գնել Իսրայելից, հաղորդում է իսրայելական Globes պարբերականը։

Ընդգծելով, որ IAI (Israel Aerospace Industry) պետական ձեռնարկությունը չորս օր առաջ է հայտարարել 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգ անանուն երկրին մատակարարելու մասին, Բաքուն նոր է հաստատում, որ Ադրբեջանն է պատվիրատուն։

Պարբերականը նշում է, որ Իսրայելը Բաքվում դեռ սեպտեմբերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար Barak MX-ի ցուցադրություն էր կազմակերպել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը