Քաղաքական

18.11.2023 09:36


Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով

Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով

Մինչ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց չի նախատեսվում։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Առայժմ ոչ։ Սակայն բուն գագաթնաժողովը ևս դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի գնալու»,-շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։

***

Կրեմլում առայժմ չգիտեն՝ պատրաստվում է արդյոք Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվել տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ, սակայն բոլորը հրավիրված են։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ չգիտենք, բոլորը հրավիրված են։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ բոլորը հրավիրված են»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը