Կարծիք

20.11.2023 13:12


Երթևեկության թեթևացո՞ւմ, թե՞ նոր խոչընդոտ տնտեսվարողների համար

Երթևեկության թեթևացո՞ւմ, թե՞ նոր խոչընդոտ տնտեսվարողների համար

Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք այլևս չեն ունենա։ Սահմանափակումը գործելու է ժամը 7-ից մինչև 21-ը:

Հայտարարության մեջ նշված է, որ նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։

Նոյեմբերի 20-ից Պարեկային ծառայությունը կկիրառի վարչական տուգանքներ․ վարորդները կտուգանվեն 5000 դրամով։

Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ դիմել են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունները կապված այս սահմանափակման և տուգանքների հետ․

Նման արգելքի դեպքում անհնար կդառնան ամենօրյա առաքումները և մատակարարումները, կխաթարվի բազմաթիվ ընկերությունների աշխատանքը։

Որևիցե պետությունում չի արգելվում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը քաղաքի կենտրոնում։

Մեկ բեռնատարի փոխարեն ընկերությունները 3 և ավելի փոքր տրանսպորտային միջոցներ կօգտագործեն, ինչը որևէ կերպ չի նպաստի երթևեկության թեթևացմանը, այլ՝ հակառակը։

Արդյունքում՝ քաղաքի կենտրոնը չի բեռնաթափվի, իսկ տնտեսվարողները կկրեն խոշոր վնասներ։

Հերթական անգամ, առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, նրանց մտահոգությունները լսելու և խնդիրներին լուծում տալու, կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի։

Առաջարկում եմ՝ վերանայել այս որոշումը։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը