Աշխարհ

20.11.2023 19:05


Իսպանիայում սուպերմարկետները ձիթայուղի շշերը փակում են կողպեքի տակ

Իսպանիայում սուպերմարկետները ձիթայուղի շշերը փակում են կողպեքի տակ

Իսպանիայում սուպերմարկետները ձիթայուղի շշերը փակում են կողպեքի տակ, քանի որ գների աճի պատճառով շատացել են գողությունները, գրել է Reuters-ը։

Ձիթայողի մեկ շիշը վաճառվում է 14,5 եվրոյով, ինչը նշանակում է, որ այն պետք է պաշտպանական նշան ունենա, ինչպես ոգելից խմիչքները, կոսմետիկան և կենցաղային տեխնիկան։

Ձիթայուղի գինը, ըստ Tu Super սուպերմարկետների ցանցի տնօրեն Ռուբեն Նավարոյի, զգալիորեն բարձրացել է Անդալուզիայում։ Այն դարձել է հիանալի ապրանք գողության համար։

Սեպտեմբերից Tu Super ընկերությունը 5 լիտրանոց շշերը դարակներին տեղավորում է կողպեքի տակ, որպեսզի կանխի դրանց գողությունը, նշել է Նավարոն։

Tu Super-ը միակ ընկերությունը չէ, որը խստացրել է անվտանգության միջոցները, Carrefour և Auchan սուպերմարկետները Մադրիդում ևս դիմել են այս միջոցին։

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու առաջին մզվածքի 56 տոննա ձիթայուղի գողության գործով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը