Աշխարհ

22.11.2023 11:37


Զինված միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին

Զինված միջադեպ՝ Իրան-Ադրբեջան սահմանին

Իրան-Ադրբեջան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ամիրզեյդլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզ սահմանապահ ջոկատի սահմանապահ դիրքի ծառայության տարածքում։

Երկու անհայտ անձ փորձել են Իրանից խախտել Ադրբեջանի սահմանը. նրանք եղել են զինված, ինչպես նաև բեռ են ունեցել: Օրինախախտները չեն ենթարկվել սահմանապահ ծառայության կանգնելու հրամանին և կրակ են բացել հրաձգային զինատեսակներից, գցել են բեռը և հետ փախել Իրանի տարածք։

Ադրբեջանցի սահմանապահները բեռի զննությամբ հայտնաբերել և առգրավել են 95 կգ 100 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց (10 կգ 100 գրամ մետամֆետամին, 85 կգ ափիոն):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը