Աշխարհ

23.11.2023 07:39


Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14,5 հազարը, նրանց թվում կա շուրջ 6000 երեխա

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14,5 հազարը, նրանց թվում կա շուրջ 6000 երեխա

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից առ այսօր զոհվել է առնվազն 14,532 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուսատաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի իշխանություններին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թվում կա շուրջ 6000 երեխա և շուրջ 4000 կին։

Առնվազն 7000 մարդ Գազայի հատվածում Իսրայելի գնդակոծություններից հետո համարվում է անհետ կորած։ Ընդ որում՝ նրանց թվում շուրջ 4,7 հազարը կանայք են ու երեխաներ։ Հակամարտության սրումից ի վեր տուժել է առնվազն 35 հազար մարդ։

Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 205 բուժաշխատող, 64 լրագրող և տեղի քաղաքացիական պաշտպանության համակարգի 25 ներկայացուցիչ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը