Աշխարհ

23.11.2023 08:15


Իրանը հաջորդ շաբաթ կներկայացնի «Արման» հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը

Իրանը հաջորդ շաբաթ կներկայացնի «Արման» հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը

Հաջորդ շաբաթ Թեհրանում կանցկացվի մինչև 150 կմ հեռահարությամբ նոր «Արման» հակահրթիռային համակարգի շնորհանդեսը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

««Արման» հակահրթիռային համակարգի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այս հրթիռը, որն ունի մեծ հնարավորություններ, օպերատիվ համակարգ ունի, որը մի քանի համակարգերի համակցություն է»,-ասել է գեներալը։

Նա հավելել է, որ այս հակահրթիռային համակարգը կարող է խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա և օպերատիվ բարձր արագություն ունի, ուստի այն միանշանակ կարևոր դեր կխաղա երկրի պաշտպանության գործում։

Աղբյոջրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը