Աշխարհ

23.11.2023 12:06


Բաքվի շինանյութերի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Բաքվի շինանյութերի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Բաքվի շինանյութերի շուկայում հրդեհ է բռնկվել, ադրբեջանական ԶԼՄ–ներն էլ հայտնում են, որ 1 մարդ մահացել է։

Դեպքի վայրում աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից։

Հրդեհն արդեն տեղայնացվել է և մեկուսացվել։ Այն ամբողջությամբ մարելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը